Time-ը Թրամփին ու Հալեպից յոթամյա աղջկան ճանաչել է համացանցի ամենաազդեցիկ մարդկանցից
Ամերիկյան Time ամսագիրը ճանաչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և սիրիական Հալեպ քաղաքից աղջիկ-բլոգեր Բանա Ալեբեդին համացանցում ամենաազդեցիկ մարդկանցից: Ռիա նովոստին գրում է, որ ԱՄՆ առաջնորդն ընդգրկվել է «Համացանցում 25 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակում Թվիթերի իր անձնական և պաշտոնական միկրոբլոգում կանոնավոր ուղերձների շնորհիվ: Որոշ դեպքերում, ինչպես նշում է Time-ը, հաղորդագրությունները հասարակության, նաև պաշտոնատար անձանց շրջանում միանշանակ չի ընդունվել:
Հալեպից աղջիկը հայտնի է դարձել ի շնորհիվ Twitter-ում իր հաղորդագրությունների, որոնց միջոցով աշխարհն իմացել է «Սիրիայում քաղաքացիական պատերազմի սարսափների մասին, երբ շատ լրագրողների չեն կարողացել գնալ այդ շրջան»:
Անցած տարվա դեկտեմբերին աղջիկը ծնողների հետ հեռացել է Հալեպից և որպես փախստական հաստատվել Թուրքիայում:
Time-ի կազմած համացանցում ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում է նաև բրիտանացի գրող Ջոան Ռոլինգը, ամերիկացի երգիչ Ռիհանան, ամերիկացի ռեալթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսայ Նավալինին: