Սամվել Բաբայանին 13-ի փոխարեն առավելագույնը 11 տարի է սպառնում. «Իրավունք»
«Իգլա»-ի գործով կալանավորված ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով նախաքննությունն ավարտվել է: Սակայն նախաքննության ընթացքում այս գործին կցվել է մեկ այլ դրվագ, որով Բաբայանը, բացի զենքի ապօրինի շրջանառությունից, նաև մեղադրվում է փողերի լվացման մեջ: Դրանից զատ, հանվել է մաքսանենգության հոդվածը:
«Իրավունք»-ի հետ զրույցում այս մասին Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանն ասել է. «Հանվել է մաքսանենգության հոդվածը, ինչը նշանակում է, որ Բաբայանը կապ չունի զենքի ապօրինի ներկրման հետ: Մյուս մեղադրանքներից և ոչ մեկը Սամվել Բաբայանը չի ընդունում: Այս պահին ուսումնասիրում եմ գործի նյութերը, որը բաղկացած է 10 հատորից: Ծանոթանալուց հետո ավելի մանրամասն կանդրադառնամ»:
Թերթը նշել է, որ մեղադրանքի փոփոխությունից հետո Սամվել Բաբայանին այժմ առավելագույնը 13 տարվա փոխարեն սպառնում է 11 տարվա ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա