Հովիկ Աբրահամյանի որդին միլիարդատեր է. ՀԺ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը։
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ «նա ունի մեկ առանձնատուն, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական շինություն, երեք հողամաս։ Որպես շարժական գույք Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է Mercedes-Benz 55 S և Range Rover Sport տեսակի մեկական ավտոմեքենա։ Արգամ Աբրահամյանը հայտարարագրել է նաև 1 միլիարդ 888 միլիոն դրամ, 69 միլիոն դրամ և 86 միլիոն դրմ արժողությամբ բաժնետոմսեր երեք տարբեր ընկերություններում: Պատգամավոր ընտրվելու ժամանակ Արգամ Աբրահամյանն ունեցել է 450 միլիոն դրամ, 350 հազար դոլար և 45 հազար եվրո։
Պատգամավորի եկամուտները գոյացել են վարձակալության դիմաց ստացված վճարից (4 մլն դրամ), ստացած փոխառությունից (4.8 մլն դրամ) և աշխատանքի վարձատրությունից (612 հազար դրամ)։ Արգամ Աբրահամյանի եկամուտներն ընդհանուր առմամբ կազմել են 9.4 միլիոն դրամ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին