Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում
Թուրքական իշխանությունները Սիրիայի հետ սահմաննին անվտանգության պատ կառուցելուց հետո, նմանատիպ ծրագիր են իրականացնում նաև Հայաստանի և Իրանի հետ սահմանին: Գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով թուրքական «ANFNews» լրատվական գործակալությանը:
Հայ-թուրքական և թուրք-իրանյան սահմանին Թուրքիան նախատեսում է կառուցվելիք պատի հետ միասին ներդնել նաև «ինտեգրացիոն սահմանային անվտանգության համակարգ», որը իրենից ենթադրում է շուրջօրյա վերահսկողություն նշյալ սահմանների նկատմամբ:
Ըստ աղբյուրի երկրի սահմանները պարսպապատվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2017թ. հունվարին Թուրքիայի քաղաքական կուլիսներում հայտնի դարձավ, որ Թուրքիայի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը կպարսպապատվի Արդահան, Կարս և Իգդիիր քաղաքների կողմից։
Դրանից որոշ ժամանակ անց էլ Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի համաֆինանսավորմամբ ականազերծման աշխատանքեր սկսվեցին Թուրքիայի այն տարածքներում, որոնք սահմանակից են Հայաստանին, Ադրբեջանին և Իրանին:
Դրա վերաբերյալ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի պատգամավոր Մահմութ Թանալը հարցադրում էր ուղղել Պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքին: Վերջինս հաստատել էր, որ Թուրքիան պատրաստվում է Հայաստանի և Իրանի հետ սահմանին անվտանգության պատ կառուցել:
Անվտանգության պատի կառուցման մասին որոշ տեղեկություններ էր հայտնել նաև Թուրքիայի իշխանություններին մոտ կանգնած թուրք հայտնի սյունակագիր Աբդուրքադիր Սելվին: Վերջինս «Hürriyet» պարբերականի համար գրած հոդվածում նշել էր.
«PKK-ն թուրք-իրանյան սահմանին ռազմաճամբարներ ունի: Դրանք ներխուժելով Թուրքիա՝ գործողություններ են իրականացնում, ապա հետ են վերադառնում: Աղրը նահանգում ահաբեկիչների դեմ մեր կողմից իրականացված գործողությունների ժամանակ նրանք փախան դեպի այդ ռազմաճամբարները: Ի պատասխան դրան՝ Աղրը-Իգդիր սահմանը փակում ենք 70կմ-ոց պատով»:
Հարակից հրապարակումներ`
- Ռագոզինը խոչընդոտներ չի տեսնում Թուրքիային զենք մատակարարելու հարցում
- Թուրքիան անվտանգության պատ կկառուցի նաև Իրաքի հետ սահմանին
- Իրանի ԱԳՆ. Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին
- Թեհրանն արձագանքել է Թուրքիայի կողմից Իրանի սահմանին պատ կառուցելուն
- Թուրքիան պատրաստվում է Իրանի հետ սահմանին պատ կառուցել
- Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին 23 կմ երկարությամբ պատ է կանգնեցրել
- Թուրքիան պլանավորել է Հայաստանի հետ սահմանին ևս պատ կառուցել