Մոսկվայում հայ գործարար է մահացել
Ռուսական շինարարական «Կապ-ստրոյ» ընկերության ղեկավար Վաչիկ Աբգարյանն ինքնասպանություն է գործել Մոսկվայում գտնվող իր գրասենյակի հարևանությամբ. Գրում է «Ռուսարմինֆո»-ն:
«Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին մայրաքաղաքի արևմտյան հատվածում գտնվող Վերեյսկի փողոցում: Շինարարական ընկերության ղեկավարը կյանքին վերջ է տվել կրակելով սրտին»,-գրում է լրատվամիջոցը՝ վկայելով Մոսկվայի իրավապահ մարմիններին:
Աղբյուրը գրում է, որ ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ գործարարին մի քանի կրակոցով սպանել են իր գրասենյակում, սակայն ավելի ուշ, առաջ քաշվեց ինքնասպանության վարկածը: Դեպքի մանրամասները ճշտվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում