Այն դրամաշնորհները, որոնց մի մասը չեն կատարվել, տեղափոխվել են հաջորդ ժամանակահատված. Նախարարի տեղակալ
Այսօր ազգային ժողովում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե արդյոք կա՞ն դրամաշնորհներ, որոնց դիմաց Հայաստանը վճարումներ չի կատարել:
«Կա՞ն որոշակի ծառայություններ, որոնք ուղղակի չեն մատուցվել: Ինչպես հասկանում եմ՝ չկա այնպիսին, որ հաշվեգրվել է, բայց վճարում չի եղել»,- հարցրեց Մանե Թանդիլյանը:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ չի եղել դեպք, երբ սահմանված պարտավորությունների շրջանակը կատարված չլինի միայն այն պատճառով, որ դրամական միջոցները չեն բավարարում:
«Բոլորը հաշվեգրված պարտավորությունները կատարվել են այն չափով, ինչքանով ստանձնվել են»,- նշեց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է դրամաշնորհներին, ապա, ըստ նրա, որոնք չեն կատարվել, դրանց կատարումը տեղափոխվում է հաջորդ ժամանակահատված: Նրա խոսքերով՝ կատարման աստիճանը պայմանավորված է կոնկրետ ծրագրով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան