Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման։ Մեղադրող դատախազն պահանջել էր չորս տարվա ազատազրկում:
Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին մեղադրանքն էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշենորվ՝ «Զանգվածային անկարգորություններ կազմակերպելու ժամանակ բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը»: Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից:
Ա. Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ դատարանի վճիռը բողոքարկելու է։
«Ինչպես դատական նիստի առաջին պահից հայտարարել ենք՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նմանատիպ գործերով չի կարող իրականացնել արդարադատություն: Դատական նիստի առաջին իսկ պահից հայտնել եմ, որ այս դատավորը կողմնակալ և կանխակալ վերաբերմունք է ունեցել, քանի որ առանց Արարատ Խանդոյանի քննարկել է կալանավորման հարցը: Մինչև օրս էլ դատարանի կողմից արդար դատաքննություն չի եղել»,- ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Խանդոյանի մասով քրեական գործը կուղարկվի դատարան
- Արարատ Խանդոյանի գործով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին
- Արարատ Խանոդյանը կմնա կալանքի տակ
- Եթե նորմալ մարդ լինի դատավորը, իմ երեխին անհիմն տեղը չեն պահի. Արարատ Խանդոյանի մայր
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան