Հիմա մենք 2016 թիվը փոխել չենք կարող. Ջանջուղազյան
Այսօր ազգային ժողովում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե որքանո՞վ են արդյունավետ օգտագործվում դրամաշնորհները:
«Վերջերս Եվրամիության կողմից ստացված բավականին մեծ թվով դրամաշնորհները փոշիացվել են: Ստուգվե՞լ են դրամաշնորհների օգտագործման արդյունավետությունը»,- պատգամավորը այս հարցով դիմեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին:
Փոխնախարարն ասաց, որ, իհարկե, կարող են լինել թերություններ, բայց իրենք այսօր ներկայացրել են ոչ թե ստուգման արդյունքները, այլ այդ միջոցների օգտագործմամբ ինչ արդյունքներն են արձանագրվել:
«Արդյունավետությունը կարևորագույն հարց է, լուծումներից մեկն այս ձևաչափով ներկայացման, թափանցիկ, հրապարակային լինելու մոտեցումն է, այդ դեպքում հնարավորություն ենք ունենում նաև ունենալ հանրային հսկողություն»,- ասաց Ա. Ջանջուղազյանը:
Սերգեյ Բագրատյանի հաջորդ հարցը վերաբերում էր Սևանա լճից ևս 100 միլիոն խորանարդ մետր ավելի ջուր բաց թողնելուն. «Համաշխարհային բանկից 20 միլիարդից ավելի տրամադրվել է ոռոգման համակարգերին, որից կոնկրետ 5,5 միլիարդ դրամ, նաև ֆրանսիական կառավարությունը 5,2 միլիարդ դրամ է տրամադրել Վեդու ջրամբարի կառուցման համար: Մնացած գումարները հնարավո՞ր չէր ուղղել ջրամաբարների կառուցմանը, որպեսզի այսօր Սևանա լճից ևս 100 միլիոն խորանարդ մետր ջուր բաց թողնելու տնտեսական անհրաժեշտություն չառաջանար: Եվս մեկ անգամ ուզում ենք հասկանալ՝ ֆինանսական ռեսուրսներն արդյունավետ են օգտագործվո՞ւմ, թե՞ ոչ»:
Ֆինանսների նախարարի տեղակալն ասաց. «Հարցադրման համատեքստն ավելի շատ վերաբերում է նրան, թե արդյո՞ք մենք ճիշտ առաջնահերթություններ ենք ընտրում ընդհանրապես ծրագրերը ձևավորելիս, թե՞ ոչ: Մենք առաջիկայում ծրագրերը քննարկելիս կունենանք հնարավորություն անդրադառնալու դրան: Հիմա մենք ներկայացնում ենք այն, ինչ 2016-ի համար որպես առաջնահերթություններ արդեն իսկ սահմանված են եղել և դրա հիման վրա իրականացվել են այս կամ այն ծրագրերը: Հիմա մենք 2016 թիվը փոխել չենք կարող»:
Նշենք, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 4-ին գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, քննարկվելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Դրանով առաջարկվում է, փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2017 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 270 մլն մ3:
Հարակից հրապարակումներ`
- Այն դրամաշնորհները, որոնց մի մասը չեն կատարվել, տեղափոխվել են հաջորդ ժամանակահատված. Նախարարի տեղակալ
- Սևանա լճի մակարդակի իջեցումը կբերի անխուսափելի ճահճացման. մասնագետ
- Բնապահպանները դժգոհ են Սևանա լճից տարեկան 270 միլիոն խմ ջուր բաց թողնելու կառավարության որոշումից. «Առավոտ»
- Առաջարկվում է փոխել Սևանա լճից բացթողումների չափաքանակը
- Սևանա լճի ջրի քանակը զգալիորեն ավելացել է. Ս.Պապյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան