Դամասկոսը հերքել է Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին Վաշինգտոնի հայտարարությունները
Սիրիայի իշխանությունները մտադիր չեն քիմիական զենք կիրառել և երբեք դա չեն արել։ Այս մասին ինչպես գրում է «ՏԱՍՍ.ռու»-ն, հայտարարել է Սիրիայի ազգային հաշտարարության հարցերով նախարար Ալի Հայդարը։
Նա հերքել է Սպիտակ տան՝ ավելի վաղ հայտնած կասկածները, որ Դամասկոսը կարող է երկրի տարածքում քիմիական զենքի կիրառման նախապատրաստական աշխատանքներ տանել։ Հայդարը նաև ընդգծել է, որ իր երկրի բանակը երբեք նման զենք չի կիրառել, իսկ այդպիսի ենթադրությունները վկայում են Սիրիայի դեմ դիվանագիտական պատերազմի մասին։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը հայտնել էր՝ ամրիկյան կառավարությունը ենթադրում է, որ Դամասկոսում սիրիական իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման նախանշաններ կան։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին