Շարջան՝ 2019-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան ԱՄԷ-ի Շարջա քաղաքը հայտարարել է 2019-ի Գրքի համաշխարհային մայրաքաղաք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքի համաձայն, ընտրական հանձնաժողովը, որը կազմված է Հրատարակիչների միջազգային ասոցացիայի, Գրադարանային ասոցացիաների միջազգային ֆեդերացիայի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներից, ընտրել է Շարջան՝ հաշվի առնմելով այդ քաղաքի չափազանց նորարարական ու ներառական բնույթը, հասարակությանն ուղղված միջոցառումների ծրագիրն ու ստեղծագործական առաջարկները:
«Ընթերցեք՝ դուք Շարջայում եք» կարգախոսով ծրագիրը բաժանված է մի քանի թեմաների՝ համերաշխություն, ընթերցանություն, ժառանգություն, գրքերի ու հրատարակչության հանդեպ հետաքրքրություն, երիտասարդություն։
Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսի փոխանցումը Շարջային տեղի է ունենալու 2019 թ. ապրիլի 236-ին:
Հիշեցնենք, որ 2012 թվականին Երևանն էր հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք:
Հարակից հրապարակումներ`
- Բանկոգցիները քաղաքի նոր կարգավիճակը՝ «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» ընդունում են որոշակի հեգնանքով
- Երևանը հրաժեշտ տվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղսոսին
- Մեկնարկել են Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տարվա ամփոփիչ միջոցառումները. Մուտքն ազատ է
- Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք. միջոցառումները շարունակվում են