Ռագոզինը խոչընդոտներ չի տեսնում Թուրքիային զենք մատակարարելու հարցում
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ այժմ որևէ խոչընդոտ չկա Թուրքիային զենք մատակարարելու հարցում:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, դիմելով Թուրքիայի իշխանություններին՝ Ռոգոզինն ասել է.
«Եթե թուրքերն ուզում են, թող գնեն: Գումարը վճարեք և մենք էլ կվաճառենք: Հույները գնում են զենք: Իսկ ռուսական ինքնաթիռները դեռևս օգտագործվում է Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Աղֆաններն էլ պահանջում են ԱՄՆ-ից, որ վերջինը ռուսական ուղղաթիռներ գնի Աղֆանստանի բանակի համար»:
Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիան շարունակում է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել ռուսական արտադրության «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման շուրջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան