Մյուս առաջնություններում կբարձրացնեմ այդ քաշը. Սիմոն Մարտիրոսյան
«Մարզիչները գոհ են, բայց ես այնքան էլ գոհ չեմ. չկարողացա բարձրացնել 246 կիլոգրամը։ Ինձ թվում է մյուս առաջնություններում կբարձրացնեմ այդ քաշը»,- այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:
Հանդիպմանը ներկա ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն անդրադառնալով ծանրորդի ասածին նշեց. «Սիմոն ջան, ես միշտ ասել եմ, երբ գոհ եղա ձեզնից այլևս չեմ աշխատի ձեզ հետ: Գոհ ենք, բայց բավարարված չենք»:
Հարցին, թե ինչը խանգարեց 246 կգ բարձրացնելուն, Սիմոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Երևի շտապեցի, դրա համար էլ չստացվեց»:
Փաշիկ Ալավերդյանն էլ հավելեց. «Եթե մարզիկն արդեն հաղթել է և նրան ուղարկում ես 15 կգ ավելին բարձրացնելուն, դա սխալ է: Այստեղ սխալն իմն է եղել, պետք չէր ուղարկել, բայց իմանալով, որ ինքը պատրաստ է այդպիսի ծանրաձող բարձրացնելուն, ուղարկեցինք»:
Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։ +105 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկամարտում գրանցել է 426 կգ արդյունք։ Պոկումում նա բարձրացրել է 191 կգ, իսկ հրումում՝ 235 կգ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին