Սուրենավանում օձի խայթոցից աղջիկ չի մահացել. գյուղապետը հերքում է
Արարատի մարզի Սուրենավան համայնքի գյուղապետ Կարո Կարապետյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իրենց գյուղում ծիրան հավաքելիս օրեր առաջ օձի խայթոցից 17-ամյա աղջիկ է մահացել։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կարապետյանը նշեց. «Նման բան չկա։ Միլիարդ տոկոսով մեր գյուղում նման դեպք չի եղել, գաղտնի պահելու բան չի։ Եթե նման բան է եղել, ուրեմն գետնի տակ է կծել, որ ես տեղյակ չեմ։ Հունիսի 17-ին իրենց այդգում ծիրան հավաքելիս օձը կծել է մեր նախկին գյուղապետ Վարդգես Ղազարյանի հարսին, բայց նա արդեն լավ է, երեկ հիվանդանոցից տուն են բերել»։
Դեպքի առնչությամբ զրուցեցինք նաև Արարատի մարզի Արմաշ համայնքի գյուղապետ Հակոբ Զեյնալյանի հետ, որն էլ լրատվամիջոցներին ավելի վաղ հայտնել էր մահվան ելքով դժբախտ պատահարի մասին։
Վերջինս նշեց, որ լրագրողներին հայտնել է այն, ինչ ուրիշներից է լսել. «Ես նման բան չեմ պնդել։ Ես չեմ ասում՝ նման բան է եղել։ Ինձ զանգում են, ասում են՝ Արմաշում այդպիսի դե՞պք է եղել, ասում եմ՝ Արմաշում չէ, Սուրենավանում է եղել։ Ես չեմ ասում եմ, թե տեսել եմ, որ այդ աղջիկը մահացել է, միայն լսել եմ»։
Հարցին՝ ո՞վ է իրեն հայտնել, որ Սուրենավանում օձի խայթոցից աղջիկ է մահացել, Արմաշի գյուղապետը պատասխանեց՝ «Մի 15 հազար հոգի»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին