Այս տարի ևս բերքառատ եղավ մեզ համար. Փաշիկ Ալավերդյան
«Տոկիոյում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Սոնա Պողոսյանն իր բարձրունքի վրա գտնվեց, բացի այն, որ գրավեց երրորդ տեղ, նա իր լավագույն արդյունքից ավելին ցույց տվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։
Հանդիպմանը ներկա Տոկիոյում կայացած ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունից բրոնզե մեդալակիր Սոնա Պողոսյանն էլ ասաց. «Լավ եմ գնահատում ելույթս։ Կարողացա բրոնզե մեդալ նվաճել։ Բայց, միևնույնն է, այսքանով չեմ բավարարվում։ Հաջորդ տարի ամեն ինչ կանեմ՝ չեմպիոն դառնալու համար»։
Խոսելով մյուս բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանից, Ալավերդյանն ասաց, որ նա իր հնարավորություններից ցածր հանդես եկավ. «Կամ եղանակային պայմանները, կամ ճանապարհը նրա վրա ազդեցին։ Համենայն դեպս մեդալակիր է, 45 պետությունների մեջ երրորդն է։ Հույս ունեմ, որ մյուս տարի աշխարհի առաջնությանը ավելի լավ կմասնակցի։ Սամվելը հուսահատվելու ու թևերը թուլացնելու տարբերակ չունի»։
Ինչ վերաբերում է առաջնությունում ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին՝ գլխավոր մարզչի խոսքով՝ նա այն մարզիկներից է, որոնք կարողանում են իրենց հասակակիցների և դրանցից մեծերի մեջ ցույց տալ բարձր արդունքներ՝ շնորհիվ իրենց գեների ու մարզիչների։
Անդրադառնալով ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, Փաշիկ Ալավերդյանը շեշտեց, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բերքառատ եղավ մեզ համար։
Հարակից հրապարակումներ`
- Մյուս առաջնություններում կբարձրացնեմ այդ քաշը. Սիմոն Մարտիրոսյան
- Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին