Փաստաբան Պապիկյանը լքեց դատական նիստերի դահլիճը
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական նիստերի դահլիճ բավականին ուշ եմ մտել, իմ պաշտպանյալ Ներսես Պողոսյանը նիստերի դահլիճում չէ, եթե կարելի է, խնդրում եմ, տեղեկացրեք, թե որն է պատճառը, որ նա դահլճիում չի»,- Ժիրայր Սեֆիլյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի, Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստին ասաց Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Նշենք, որ փաստաբանը նիստի սկզբում դահլիճում չէր, քանի որ կարգադրիչները նրան թույլ չէին տվել մուտք գործել այն պատճառով, որ հրաժարվել էր իր իրերը ստուգելուց:
Փաստաբանն ասաց, եթե իր պաշտպանյալը դահլիճում չի լինելու, իսկ նա իրեն չի լիազորել, ավելին՝ հանձնարարել է իր բացակայության պայմաններում իր պաշտպանության հարցով դատական նիստին չմասնակցել, պարտավոր է լքել նիստերի դահլիճը։
Նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց, որ Ն. Պողոսյանը հեռացվել է դատական նիստերի դահլիճից 6 ժամով՝ դատական նիստի կարգը խախտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառով: Նա նաև հայտարարեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն, պաշտպանը նախ իրավունք չունի ինքնակամ դադարեցնել իր լիազորություններն որպես այդպիսին, պաշտպանը պարտավոր է ենթարկվել դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին, և մինչև ընդմիջում հայտարարելն առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը:
Արայիկ Պապիկյանն ասաց, որ իրավունք չունի իր պաշտպանյալի շահերին հակասող, նրա հանձնարարություններին հակասող որևէ գործողության դիմել:
«Քանի որ իմ պաշտպանյալը նիստերի դահլիճում չէ, իմ՝ նրա պաշտպանությունն իրականացնելն անհնար է, ստիպված եմ լքել դատական նիստերի դահլիճը»,- հայտարարեց փաստաբանն ու հեռացավ:
Նրա հետ հեռացավ նաև Ներսես Պողոսյանի երկրորդ փաստաբանը: Դահլիճում հնչեցին ծափահարություններ և «Պապիկյան», «Պապիկյան» բացականչություններ:
Դատավորը հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ պաշտպանի վարքագծի վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելու:
Որոշումը կհրապարակվի այսօր ժամը 15:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով փաստաբանների նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց
- Ժիրայր Սեֆիլյանն ու Ներսես Պողոսյանը ոտքի չկանգնեցին
- Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործերով դատական առաջին նիստը տևեց մի քանի րոպե
- Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
- Փաստաբանը պաշտպանված է խուզարկությունից իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս. ՄԻՊ
- ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Վարուժան Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին և Մարտիրոս Հակոբյանին
- ՔԿՎ-ն Սեֆիլյանի խցում խուզարկությունների մասին. Բացառապես օրենքի շրջանակում է
- Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը 22 օր է հացադուլի մեջ է
- ՀՔԾ. Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
- Վերաքննիչ դատարանը մերժել է Ներսես Պողոսյանի բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին