ԱԻՆ-ը և 102-րդ ռազմաբազան արտակարգ իրավիճակների չեզոքացման համատեղ պլան կկազմեն
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին և ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանին:
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արտակարգ իրավիճակների դեպքում ՀՀ ԱԻՆ և 102-րդ ռազմաբազայի ուժերի ու միջոցների փոխգործակցությանը, ինչպես նաև՝ տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացմանը վերաբերող հարցեր:
Կողմերը նախնական պայմանավորավածություն են ձեռք բերել «Արտակարգ իրավիճակների կանխարգելման և չեզոքացման» համատեղ պլանի կազմման վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան