G 20 գագաթաժողովին Էրդողանին չեն ուղեկցի ԱՄՆ-ում ցուցարարների վրա հարձակված թիկնապահները
Գերմանիայում տեղի ունենալիք մեծ քսանյակի (G 20) գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չեն ուղեկցի ԱՄՆ-ում խաղաղ ցուցարարներին ծեծի ենթարկած թիկնապահները:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Շաֆերը:
Ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը Շաֆերից հետաքրքրվել է, թե ինչպես է Թուրքիան արձագանքել ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող թիկնապահներին Գերմանիա չբերելու պահանջին:
Գերմանիայի ԱԳՆ մամուլի պատասխանատուն հայտնել է, որ Անկարայից ստացված տեղեկատվության համաձայն, Էրդողանի՝ Վաշինգտոնի ծեծկռտուքին մասնակցած թիկնապահները չեն ուղեկցի վերջինին Համբուրգ կատարելիք երկօրյա այցի ընթացքում:
«Դա շատ կարևոր է: Իմ կարծիքով, Թուրքիան ողջամտություն ցուցաբերեց: Դա մեզ համար էլ շատ կարևոր է»,- ավելացրել է Շաֆերը:
Համբուրգի ոստիկանապետը հայտարարել էր, որ եթե գագաթաժողովի շրջանակներում քաղաք ժամանած առաջնորդների թիկնապահները փորձեն միջամտել այդ օրերին սպասվող ցույցերն, ապա իրենք համապատասխան միջոցներ ձեռք կառնեն, այդ թվում՝ ձերբակալություններ:
Սպասվում է, որ գագաթաժողովի օրերին Եվրոպայի տարբեր քաղաքներում լայնածավալ բողոքի ցույցեր տեղի կունենան:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ-ի հայ, քուրդ, ասորի և եզդի համայնքների ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել Վաշինգտոնում՝ բողոքելով Էրդողանի` ԱՄՆ այցի դեմ: Էրդողանի թիկնապահները հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա և դաժան ծեծի ենթարկել նրանց: Միջադեպի հետևանքով վիրավորվել էր 9 ցուցարար:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանի թիկնապահները մեկ օրում 29000 դոլարի քաղցրավենիք են պատվիրել
- Գերմանիան զգուշացրել է Անկարային. Վաշինգտոնում կատարվածը չի կարող կրկնվել Համբուրգում
- Բեռլինը դեմ է Վաշինգտոնում ցուցարարներ ծեծած Էրդողանի թիկնապահների մուտքին Գերմանիա
- ԱՄՆ Կոնգրեսում դատապարտել են Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա
- ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ Վաշինգտոնում ծեծկռտուքի առնչությամբ
- Էրդողանի խուլիգանները խորհրդարանում ծեծել են հայ և քուրդ պատգամավորներին Հարութ Սասունյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան