Փաստաբան Լուսինե Սահակյանը ՄԻՊ-ի աշխատակիցներին տեղեկացրել է ոստիկանի՝ իրեն հարվածելու մասին
Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կիրառելու և քաղաքացիներին բերման ենթարկելու տեղեկությունների հիման վրա 2017 թվականի հունիսի 28-ին Պաշտպանի աշխատակազմի ներակայացուցիչներն այցելել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և ոստիկանության Նոր Նորքի բաժին: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Այցի ընթացքում տեղեկություններ են ստացվել ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելիս անհամաչափ ուժ կիրառելու, բերման ենթարկելու պատճառները, իրավունքները և պարտականությունները նրան չհայտնելու վերաբերյալ: Փաստաբան Լուսինե Սահակյանի կողմից տեղեկություն է ներկայացվել այն մասին, որ ոստիկանության ծառայողը հարվածել է իրեն:
Ստացված տեղեկությունների հիման վրա պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ:
Գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ոստիկանություն՝ համապատասխանաբար Քրեական դատավարության օրենսգրքով ու ոստիկանության կարգապահական կանոնագրքով սահմանված կարգով վարույթներ նախաձեռնելու և պարզաբանումներ ստանալու հարցերով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին