Կա ծրագիր բանակի ավտոպարկի թարմացման համար
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով օրեր առաջ վթարված մեքենային՝ ասաց, որ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող մեքենան եղել է շահագործման ժամկետի մեջ:
Նրա խոսքերով՝ մեքենայում եղել է 18 զինծառայող, իսկ այդ մեքենայի համար թույլատրելի քանակը 20-ն է։
«Ավելի մարդ չի եղել։ Մեքենան շահագործման ժամկետի մեջ էր։ Այս տարի ծրագիր ենք իրականացրել մեր բանակի ավտոպարկի զգալի թարմացման ուղղությամբ։ Այսինքն՝ այն քանակի մեքենաներ ենք ձեռք բերել, որ երևի բանակը վերջին տասնամյակների ընթացքում այդքան ձեռք չէր բերել»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ այդ մեքենաներով առաջին հերթին հագեցվում են առաջնագծի և կարևոր մարտական խնդիր իրականացնող զորամասերը:
Հարակից հրապարակումներ`
- Մինչև տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը. Նախարար
- Զինվորական մեքենան գլորվել է ձորը. պայմանագրային զինծառայող է մահացել
- Զինվորական մեքենան գլորվել է ձորը. կապիտան է մահացել
- Զինվորական մեքենան վթարի է ենթարկվել. զինծառայողները մարմնական վնասվածքներ են ստացել
- Զինվորական մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան