Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 հոգու. Վիգեն Սարգսյան
Պաշտպանության նախարարությունում քննարկվում է կառուցվածքի լրջագույն ձևափոխման հարցը, սակայն խոսքը հաստիք կրճատելու մասին չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով նախարարության օպտիմալացումներին:
Ըստ նրա՝ փոփոխությունների արդյունքում հիմնականում կրճատվում են ոչ թե հաստիքները, այլ կառուցվածքային ստորաբաժանումները: «Այսինքն՝ եթե վարչության կազմում արհեստական ձևավորված են բազմաթիվ բաժիններ իրենց պետերով, տեղակալներով, մենք մարդկանց առաջարկում ենք նույն գործառույթներն իրականացնել փոխլրացնող, միմյանց փոխարինող սկզբունքով, որն աշխատանքի արդյունավետությունը կտրուկ կբարձրանցի», - նշեց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ նախարարությանը պետք են գործ անող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 հոգու։
Այսպիսով, ըստ պաշտպանության նախարարի, բարեփոխումների կոնցեպտը ստորաբաժանումների թվի կրճատումն է՝ առանց անձնակազմի մեծ կրճատման: Իսկ նրանք, որոնք կրճատվելու են, ստանալու են զորքերում ծառայությունը շարունակելու հնարավորություն. «Մենք խնդիր չունենք փողոցում, դրսում մարդ թողնելու, մենք խնդիր ունենք մեր կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու»:
Հարցին, թե Զինված ուժերի գլխավոր շտաբում կրճատումներ լինելո՞ւ են, մասնավորապես, Հայկազ Բաղմանյանի հաստիքը կրճատվելու է, Վիգեն Սարգսյանն ասաց, որ Գլխավոր շտաբում ևս նախատեսվում են փոփոխություններ, սակայն այս պահին որևէ պաշտոնի կրճատման մասին հարց չկա: «Հայկազ Բաղմանյանը երկար ճանապարհ անցած սպա է, որն այսօր կատարում է իր գործառույթները: Որևէ կադրային նշանակումներ, ազատումներ նախապես մեզ մոտ երբեք չեն քննարկվում՝ հատկապես, որ Հ.Բաղմանյանը պաշտոնին նշանակվում և ազատվում է ՀՀ նախագահի կողմից»,-ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը համոզված է՝ լայնամասշտաբ պատերազմով ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել
- Մուրացանի հոսպիտալի պետի փոփոխության պատճառը մտահոգություններն էին. Նախարար
- «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական եմ դիտում»
- Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ. Վիգեն Սարգսյան
- Կա ծրագիր բանակի ավտոպարկի թարմացման համար
- Մինչև տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին