ՀԿՏԿ-ն նկարահանել է Ստեփանակերտի պաշարման վերաբերյալ ֆիլմ, որտեղ ներկայացված են բացառիկ կադրեր
«ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության ու հանրային կապերի կենտրոն ՊՈԱԿ-ի գործունեությունն ուղղված է եղել Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի ու Արցախի շահերից բխող տեղեկատվական հոսքերի սպասարկմանը, այդ թվում մշտադիտարկմնաը, ռիսկերի ախտորոշմանը, դրանց կանխարգելման ու ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացմանը»,- ԱԺ-ում ներկայացնելով ՊՈԱԿ-ի գործունեությունը նախորդ տարվա ընթացքում՝ ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Նա նշեց, որ 2016-ին Կենտրոնի փորձագետների կողմից նկարահանվել է «Պաշարվածները» ֆիլմը, որտեղ ներկայացված են բացառիկ կադրեր ու ականատեսների վկայություններ 1992 թվականին Ստեփանակերտի պաշարման վերաբերյալ, պատրաստվել ու թողարկվել է ֆիլմ ապրիլյան պատերազմի մասին, հրատարակվել է ադրբեջանական հայատյացության վերաբերյալ գրքի անգլերեն տարբերակը:
Բացի այդ պատրաստվել է Հռոմի Պապի՝ Հայաստան այցի մասին միջազգային մամուլի հրապարակումների հիման վրա ավելի քան հազար էջից բաղկացած ժողովածու, որը փոխանցվել է Սուրբ Աթոռ:
Պատրաստվել են ու գործարկվել xocali.net, safarov.org, azerichild.info կայքերի անգլերեն տարբերակները:
Կենտրոնի կողմից իրականացվել են թուրքալեզու, արաբալեզու, թուրքալեզու, անգլիալեզու տեղեկատվական դաշտերի 314 մշտադիտարկում, տեղական ու այլ հարթակների 1570 մշտադիտարկում ու վերլուծություն, Հայաստան-Ադրբեջան տեղեկատվական հակամարտության ոլորտում 3140 նյութ է պատրաստվել, հրապարակվել ու տարածվել:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահի աշխատակազմը 2016-ին տնտեսել և պետական բյուջե է վերադարձրել 439 միլիոն դրամ
- Ստեփանակերտում տեղի է ունեցել «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան
- Կայացավ «Պաշարվածները» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան
- ՀԿՏԿ-ն իրականացնում է DDoS հարձակումներից պաշտպանվելու վերաբերյալ խորհրդատվություն
- «Xocali.net»-ը մերկացրել է հերթական ադրբեջանական կեղծարարությունը