Այրվել է Հին Էրիվանի բացօթյա սրճարանը
Այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնեցին, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, մեկ ավտոսանդուղք և երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:02-ին:
Այրվել են Հին Էրիվան պանդոկի 7-րդ հարկի բացօթյա սրճարանը (մոտ 20 քմ), վերելակի արտաքին երեսպատումը, գույքը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը և երկու հեռուստացույց: