Վիգեն Սարգսյանը համոզված է՝ լայնամասշտաբ պատերազմով ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը համոզված է, որ լայնամասշտաբ պատերազմով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարարը, չի կարող լինել պատերազմական գործողությունների այնպիսի զարգացում, որով ԼՂ հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի:
«Հակառակը, կա մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի դեպքում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնասներ և իր տնտեսության, և պետության համար: Ի դեպ, ես չեմ նվազեցնում այն վտանգները, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար, բայց գիտակցված գնալ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, անմտություն կլիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Նախարարի խոսքերով՝ դա չի բացառում հնարավոր էսկալացիաների, թիրախային հարվածներ հասցնելու վտանգները:
«Քաղաքացիական, ժողովրդավարական վերահսկողություն չունեցող երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, նման որոշումներն ավելի հեշտ կարող են կայացվել: Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, այլընտրանք չկա: Այդ վտանգը չի կարող մեզ հիասթափեցնել այն աստիճան, որ մենք հրաժարվենք մեր երկիրը, մեր անվտանգությունը պաշտպանելու և խաղաղ իրավիճակում կառուցելու հեռանկարից: Մենք պետք է սովորենք ապրել տարածաշրջանային այն իրողության մեջ, որը կա՝ ամրապնդելով մեր անվտանգությունը և երկրի առաջընթացը բոլոր բնագավառներում: Միայն այդպես կարող է երկիրն ամուր լինել»,-ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մուրացանի հոսպիտալի պետի փոփոխության պատճառը մտահոգություններն էին. Նախարար
- «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական եմ դիտում»
- Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ. Վիգեն Սարգսյան
- Կա ծրագիր բանակի ավտոպարկի թարմացման համար
- Մինչև տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան