ԵԽԽՎ նախագահ Ագրամունտը հեռացվեց ԵԺԿ խմբակցությունից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դեռևս գործող նախագահ Պեդրո Ագրամունտը հեռացվել է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից։ Ինչպես Panorama.am-ին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, այսօր առավոտյան ԵԺԿ խմբում տեղի է ունեցել թեժ քննարկում, որը տևել է մոտ մեկ ու կես ժամ։
«Ագրամունտի աջակիցները հարց բարձրացրեցին, թե ԵԺԿ-ն իրավունք չունի նման որոշում կայացնելու, քանի որ նման հարցի վերաբերյալ իրավական կանոնակարգում չկա։ Առավել ընդդիմադիրներից էին Ռումինիայի, Մոլդովայի, Պորտուգալիայի ու Իսպանիայի պատվիրակության որոշ անդամներ, որոնք դեմ էին նման որոշման կայացմանը։ Այնուհետ տեղի ունեցավ քվեարկություն, որտեղ հաստատվեց, որ կարող ենք նման որոշում ընդունել։
Քվեարկության արդյունքներով՝ 30 կողմ, 3 ձեռնպահ, որոշումն ընդունվեց, սակայն դեմ հանդես եկողները պնդեցին, որ արձանագրության մեջ ներառվի կետ, որ իրենք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը, պատճառաբանելով, թե իբր դա նախատեսված չէ կանոնակարգով։ Արդյունքում, սակայն, Ագրամունտը հեռացվեց»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև, որով փոփոխություններ է կատարվում ԵԽԽՎ կանոնակարգում։ Այս փոփոխությունները հնարավորություն են տալիս վեհաժողովում ներկայացնել կոնկրետ պաշտոնյային հեռացնել պաշտոնավարման ժամկետում։ Նշենք, որ այս ողջ փոփոխությունները ԵԽԽՎ-ն սկսեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին պաշտոնանկ անելու համար, քանի որ վերջինս կորցրել է վստահությունը ԵԽԽՎ-ում, սակայն ինքնակամ հրաժարական չի ներկայացնում։
Հարակից հրապարակումներ`
- Թեժ քննարկում․ Սամեդ Սեյիդովը ԵԽԽՎ-ում հանդես եկավ Ագրամունտի «պաշտպանական ճառով»
- Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է. Միքայել Մելքումյան
- «Պեդրո Ագրամունտը իրեն չպահեց ո՛չ որպես տղամարդ և ո՛չ էլ որպես քաղաքական գործիչ». Նաիրա Զոհրաբյան
- Պեդրո Ագրամունտը չվերադարձավ ԵԽԽՎ դահլիճ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան