Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը ներկայացրել է Պետդումայի վավերացմանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրն ուղարկել է Պետդումա, որպեսզի այն վավերացվի օրենսդիր մարմնի կողմից:
Ինչպես նշված է ՌԴ Պետդումայի պաշտոնական կայքում՝ 2016թ-ի նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը և դրան կցված հավելվածները սահմանում են Միացյալ զորախմբի ձևավորման, ընդլայնման և կիրառման կարգը:
Ըստ համաձայնագրի՝ զորախումբ պետք է ստեղծվի Կովկասյան տարածաշրջանում՝ կոլեկտիվ անվտանգության կողմերից յուրաքանչյուրի անվտանգությունը ապահովելու նպատակով, ինչպես նաև պետք է համարժեք արձագանքի զինված ագրեսիային:
Միացյալ զորախմբի կազմը որոշվելու է ՌԴ և ՀՀ պաշտպանության նախարարությունների կողմից՝ «հիմնվելով ռազմաքաղաքական իրավիճակի և համաձայնեցված եզրակացությունների համատեղ վերլուծության վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում