Նախագահն այցելել է «Ռիբոկ» սպորտային ակումբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը:
Հանրապետության Նախագահը սպորտային ակումբի հիմնադիր-ղեկավարների, «Ռիբոկ»-ի տարածաշրջանային ներկայացուցչի, հանրապետության մարզական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչների և այլ հյուրերի հետ շրջայց է կատարել ոլորտի նորագույն և ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին ու պայմաններին, առաջարկվող ծառայություններին և զարգացման ծրագրերին:
«Ռիբուկ» սպորտային ակումբի տարածաշրջանային ներկայացուցիչ Դենիլ Ալվարեսը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց ներկայացվել է հետաքրքիր առաջարկ, ըստ որի «Ռիբոկը» անհրաժեշտություն է Հայաստանում:
«Մենք շատ ուրախ ենք, որ սկսեցինք այս համագործակցությունը «Ռիբոկի» հետ և այն հաջող ընթացք ստացավ»,-ասաց նա:
«Ռիբոկ» սպորտային ակումբի գլխավոր հիմնադիր տնօրեն Արմենուհի Գևորգյանը նշեց, որ մեկամսյա, եռամսյա, վեցամսյա և տարեկան փաթեթներ ունեն,առանձնացված լողավազան, մարզասրահներ` տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված. «Մեր հաճախորդներին բավարարելու համար ամեն պայման ստեղծվել է: Սպորտային ակումբը առանձնանում է իր սարքավորումների, մատուցած ծառայությունների որակի և տարբեր մարզաձևերի մի հարկի տակ համախմբման շնորհիվ: Ունենք սրֆինգ, որն իր մակերեսով ամենամեծն է և փակ տարածքում միակն է: Չորս հոգի միանգամից կարողանում են սահել, բացի այդ սերֆինգի դպրոց է բացվելու, որպեսզի երեխաները և մեծերը սովորեն»։
Ակումբը շուրջ հարյուր աշխատող ունի։ Շինարարությունը մեկնարկել է 2015 թվականի հունվարին, ավարտվել` 2017 թվականի հունիսին: Ծրագրի արժեքը կազմում է 23 մլն եվրո, որից 15 մլն եվրոն կառուցցապատման աշխատանքներրի, 8 մլն եվրոն` գույքի և սարքավորումների ձեռքբերման գումարն է: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև ՀՀ կառավարությունը, որը ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է 3 տարի ժամկետով: Ակումբը եռահարկ կառույց է ` 8 հազար քմ ընդհանուր մակերերսով` տեղակայված 15 հազար քմ հողատարածքի վրա: