Շարմազանով՝ չեխ պատգամավորներին. Հիացած ենք ձեր խիզախությամբ
«Մենք հիացած ենք ձեր խիզախությամբ, դրանով դուք կանխում եք նոր ցեղասպանությունները»,-այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի անունից Պատգամավորների պալատում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ:
Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը լրջագույն քայլ էր՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և ընդդեմ ցեղասպանությունների:
«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին մեծ աղետն էր և Չեխիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ձեր երկրի պատասխանն է ընդդեմ բարբարոսության: Հարկ է նշել, որ Թուրքիան 102 տարվա ընթացքում չի փոխվել. շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Մենք պետք է միաբանվենք ընդդեմ թուրքական ժխտողականության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության»,-ասել է նա:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու ուղղությամբ կատարած աշխատանքի, ինչպես նաև չեխ-հայկական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ պատվո մեդալ, ՀՀ ԱԺ պատվոգիր և ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Պատգամավորների պալատի մի շարք պատգամավորների:
Ազգային ժողովի պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը: Ընդունելությանը մասնակցել է նաև Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
- Չեխիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը շատ կարևոր քայլ էր միջազգային ճանաչման ուղղությամբ. Շարմազանով
- Թուքիան դատապարտում է Չեխիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունումը
- ՀՀ ԱԳՆ. Չեխիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
- Չեխիայի նախագահի հայտարարությունը հստակ ազդակ էր Էրդողանին և նրա քաղաքական թիմին. Էդուարդ Շարմազանով
- Սերժ Սարգսյան. Չեխիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է Եվրոպայում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին