Ամռանը զորացրվող յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասում առկա խնդիրների շուրջ հարցումներ
Այս ամռանը զորացրվող յուրաքանչյուր զինվորի տուն այցելելու է սոցիոլոգ և իրականացնելու է անանուն հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Վստահեցնում եմ, որ այդ հարցումը լինելու է անանուն, մեր տվյալների բազայում չենք պահելու յուրաքանչյուր հարցաթերթիկի պատասխանող զինծառայողի անձնական տվյալը, բայց ֆիքսելու ենք նրա ծառայությունն անցկացրած զորամասը»,- նշեց նա:
Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ շուրջ 50 հարցի միջոցով փորձելու են լիարժեք գնահատել յուրաքանչյուր զորամասում առկա խնդիրները՝ մարտական պատրաստականություն, զինվորների փոխհարաբերություններ, հրամանատարության հետ շարքային ժամկետային զինծառայողների փոխհարաբերություններ, կենցաղային պայմաններ, զորամասում արդարության խնդիրներ և այլն: Ըստ նախարարի՝ ավտոմատացված համակարգով այդ տվյալները հավաքագրվելու են բազայում, և սեպտեմբերի 1-ին հնարավոր կլինի տեսնել յուրաքանչյուր զորամասի պատկերը:
«Սեպտեմբերին հանրությանը կներկայացնեմ մանրամասն կներկայացնեմ այն տվյալները, որոնք բաց են: Դրանց արդյունքում կբարձրացնենք զինված ուժերի կառավարման արդյունավետությունը»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 հոգու. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանը համոզված է՝ լայնամասշտաբ պատերազմով ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել
- Մուրացանի հոսպիտալի պետի փոփոխության պատճառը մտահոգություններն էին. Նախարար
- «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական եմ դիտում»
- Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ. Վիգեն Սարգսյան
- Կա ծրագիր բանակի ավտոպարկի թարմացման համար
- Մինչև տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան