«Սասնա ծռեր»-ի գործը որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում. Գլխավոր դատախազ
«Սխալ, հիմք չունեցող տեսակետ է դա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե տեսակետ կա, որ «Սասնա ծռեր»-ի անդամները ենթարկվում են քաղաքական հետապնդման, այսինքն խոսք չի գնում իրավական գործընթացի մասին:
Նա նշեց, որ դռնբաց, հրապարակային դատական քննություն է իրականացվում, հետազոտվելու են ապացույցները:
«Անկախ նրանից, թե այդ 15 օրերի ընթացքում դուք հետևել, ինչ եք տեսել, դուք հիմա դատավարական ելքով տեսնելու ենք համապատասխան դատավարական փաստաթղթերով: Այդ ժամանակ դուք օբյեկտիվ գտնվեք և տվեք գնահատականներ: Դա որևէ քաղաքական գործունեության հետ չի առնչվում:
Առաջին՝ զինված խմբի մեջ կան անձիք, ովքեր երբևէ ձեզ հայտնի եղե՞լ են իրենց որևէ քաղաքական գործունեությամբ, երկրորդ՝ երբևէ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելը դեռևս չի նշանակում, որ այդ անձի կողմից հանցագործության դեպքում նրա նկատմամբ քերական հետապնդում իրականացնելը պայմանավորված է նրա քաղաքական գործունեությամբ: Ոչ մի դեպքում», - ասաց գլխավոր դատախազը:
Հարցին՝ «Ելք» խմբակցությունը միջնորդել էր ազատ արձակել Անդրիաս Ղուկասյանին, Ա. Դավթյանն ասաց. «Վարույթում առկա ապացույցները մեզ թույլ չեն տալիս դեռևս ունենալ հավաստում, որ անազատության հետ կապված խափանման միջոց ընտրելու դեպքում մենք կարող ենք երաշխավորել Անդրիաս Ղուկասյանի պատշաճ վարքագիծը»:
Հարակից հրապարակումներ`
- Գործողությունները չեն բխում Քրեադատավարական օրենսգրքի պահանջներից. «Սասնա ծռերի» գործով դատական նիստից
- Պավել Մանուկյանի և մյուսների գործը կքննվի Ավանի դատարանում
- «Ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են». սպանված ոստիկանի մայրը՝ «Սասնա Ծռերի» մասին. ՀԺ
- «Սասնա ծռեր»-ի պաշտպանները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
- «Սասնա ծռերի» գործով դատական առաջին նիստը դեռ չմեկնարկած հետաձգվեց
- ԱՆ ՔԿՎ-ն՝ «Սասնա ծռերի» անդամ Ա. Լամբարյանի փաստաբանի հայտարարության վերաբերյալ
- «Սասնա ծռերի» անդամ Ա. Լամբարյանին դատարան չէին ներկայացրել
- «Սասնա ծռերի» անդամ Արամ Հակոբյանի գործով ՄԻԵԴ-ը հանձնարարական է տվել ՀՀ կառավարությանը
- «Սասնա Ծռեր»-ի գործով ևս 13 հոգու մասով նախաքննությունն ավարտվել է
- «Սասնա ծռեր»-ից Արամ Մանուկյանի մոտ առողջական խնդիրներ ենք տեսել. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին