Ողջունելի է, որ ընդդիմությունը մի քանի ամսով հետաձգում է հեղափոխությունը. Դավիթ Հարությունյան
«Տարիներ շարունակ թավշյա հեղափոխության մասին խոսողներն ասում էին՝ «վաղը, վաղը», հիմա գոնե մի քանի ամսով հետաձգում են: Դա ողջունելի է», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ թավշյա հեղափոխություն իրականացնելու հայտարարության մասին մասին:
Նա նաև նշեց, որ իրեն «թավշյա հեղափոխություն»-ը ոչինչ չի ասում. «Ես չեմ պատկերացնում, թե ինչ նկատի ունեն՝ ասելով «թավշյա հեղափոխություն»»:
Դավիթ Հարությունյանը միաժամանակ հավելեց, որ հետաքրքիր է լսել ընդդիմադիր գործիչներին:
«Եթե ընդդիմադիրների խոսքը պարունակում է առողջ քննադատություն և այդտեղ կա միտք, բնականաբար, դա շատ լավ է ու ողջունելի, ստիպում է իշխանությանն ավելի ճկուն լինել, մտածել, բացթողումները նկատել, նոր խնդիրները տեսնել: Ես ողջունում եմ ցանկացած կոնստրուկտիվ խոսք»,- ասաց արդարադատության նախարարը:
Պատասխանելով հարցին, թե որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ, որտե՞ղ եք տեսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2018 թվականից հետո, կիսվե՞լ է կուսակցիների հետ իր հետագա անելիքներով, Դ. Հարությունյանը նշեց, որ 2018 թվականի ապրիլի համար կանխատեսումներ անելը վաղաժամ է, որովհետև այդ ժամանակ երկրում կարող է լինել լրիվ այլ իրավիճակ՝ քաղաքական, արտաքին մարտահրավերներ, և դա, իհարկե, հուշելու է իրենց, թե ինչ ճանապարհով պետք է գնալ առաջ:
«Ցանկացած իշխող ուժ, բնականաբար, ծրագրում է, որ ինքը պետք է շարունակի լինել իշխող ուժ: Դա բնական է, քաղաքական տրամաբանություն է, որովհետև հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչու պիտի որոշի մնալ քաղաքականության մեջ: Պատկերցրեք՝ դուք զբաղվում եք սպորտով, որպեսզի մի օր անպայման զբաղեցնեք երրորդ տեղը՝ լինելով առաջին տեղում: Դա կլիներ անհեթեթություն», - ասաց նա:
Հարցին, թե խորհրդարանում ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի քննարկման ժամանակ «Ելք» խմբացությունը կարևորեց վարչապետի պաշտոնավարման հարցը 2018 թվականից հետ, ուզում էին իմանալ կառավարությունն արդյո՞ք գիտի իր ճակատագիրը, քանի ամսվա համար է ծրագիր ներկայացում, Դ. Հարությունյանն ասաց. «Հարցը մի քիչ ավելի շատ շահարկվեց, քան իրականում արժեր»:
Նախարարի խոսքով, կառավարությունները ներկայացնում են հնգամյա ծրագրեր, որովհետև յուրաքանչյուր իշխանություն իր ծրագիրը ներկայացում է ոչ թե կարճաժամկետ, այլ որոշակի տեսլականով:
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետականներին որևէ բան չի սպառնում. Քաղաքագետ
- «Ժառանգություն» կուսակցության նախագահ է վերընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը
- Ձեզ համար ի՞նչ տարբերություն, թե ով է լինելու վարչապետ. Աղվան Վարդանյան
- Կարեն Կարապետյան. Ես պատրաստ եմ լինել վարչապետ
- Կարեն Կարապետյան. Վարչապետ լինել-չլինելու հարցին պատասխանս չի փոխվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան