Հերմինե Նաղդալյան․ Ագրամունտի իմպիչմենտի բանաձևի նախագիծն արդեն իսկ պատրաստ է
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունին հեռացնելու համար քաղաքական որոշումն առկա է։ Ներկայացված բանաձևի նախագիծն արդեն իսկ հավաքել է անհրաժեշտ և ավել թվով ստորագրություններ»,-Panorama-ին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը։
Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ներկայումս առկա է մարտավարական լուծումների հետ կապված հարցերը և փորձում են գտնել լավագույնը՝ հաշվի առնելով նաև, որ ԵԽԽՎ նստաշրջանին մնացել է ընդամենը 2 օր և պատվիրակությունների մեծ մասն արդեն իսկ հեռանում են Ստրասբուրգից։
«Կա տարբերակ, որ Ագրամունտի հեռացման բանաձևի նախագիծն ու հավաքված ստորագրությունները ներկայացվի ԵԽԽՎ հաջորդ՝ աշնանային նստաշրջանի առաջին օրը։ Սակայն սա քաղաքական իրավիճակի ոչ մի փոփոխություն չի ենթադրում։ Ագրամունտը քաղաքական դիակ է, այստեղ որևէ բան չի փոխվում»,-ասաց Հերմինե Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ-ն ընդունեց բանաձև, որով փոփոխություններ կատարվեց ԵԽԽՎ կանոնակարգում ու հնարավորություն տվեց ԵԽԽՎ պաշտոնյային ներկայացնել հեռացնել պաշտոնավարման ժամկետում։ Պաշտոնյայի իմպիչմենտի համար ներայացվում է բանաձևի նախագիծ, որի համար անհրաժեշտ է պատգամավորների ստորագրությունները։ Նախագիծը դրվում է վեհաժողովում քվեարկության՝ հրապարակումից 24 ժամվա ընթացքում։ Պաշտոնյայի իմպիչմենտը կկատարվի էլեկտրոնային քվեարկությամբ ու այն ընդունված կհամարվի, եթե ստանա ձայների երկու-երրորդի հավանությունը։