Նախագահի աշխատակազմը 2016-ին տնտեսել և պետական բյուջե է վերադարձրել 439 միլիոն դրամ
ՀՀ Նախագահի աշխատակազմի համար 2016 թվականի բյուջեով նախատեսված է եղել 4,7 միլիարդ դրամ միջոցների օգտագործում, արձանագրվել է 90,72 տոկոս կատարողական: Ազգային ժողովում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուխազյանը:
Քննարկմանը ներկա ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն ասաց, որ աշխատակազմի ընդհանուր ծախսերը 2016 թվականին 2015 թվականի համեմատ նվազել են հինգ տոկոսով՝ պայմանավորված մի շարք ծախսերի տնտեսումներով, երկու տարին մեկ անգամ պետական մրցանակների հանձնմամբ: Նա նշեց, որ նախորդ տարվա արդյունքներով տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 439 միլիոն դրամ՝ տարբեր ծրագրերով:
Խոսելով նախորդ տարվա ընթացքում աշխատակազմի գործունեության մասին, նա նշեց, աշխատակիցները մասնակցել են օրենքների նախագծերի քննարկումներին, կատարել օրենքների նախագծերի ավելի քան 390 փորձաքննություն, նախապատրաստել են 172 տեղեկանք, առաջարկություն, եզրակացություն, ՀՀ նախագահի ստորագրմանն են ներկայացրել 264 օրենք, 149 միջազգային պայմանագիր, 1265 հրամանագիր, 276 կարգադրություն և այլ փաստաթղթեր:
Աշխատակազմի մասնագիտական փորձաքննությանն են ենթարկվել արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերին վերաբերող կառավարության որոշումների նախագծեր:
Ա. Գևորգյանը նաև ասաց, որ աշխատակազմը շարունակել է ՀՀ նախագահի այցերի, արտերկրից ժամանող նախագահների, բարձրաստիճան պաշտոնայների, պատվիրակությունների ընդունելությունների նախապատրաստում և անցկացումը:
ՀՀ Նախագահը նախորդ տարի կատարել է 18 պետական, պաշտոնական, աշխատանքային այց արտերկիր, հյուրընկալել Չեխիայի, Իրանի նախագահներին, Հռոմի Պապին, ՀԱՊԿ մասնակից պետությունների ղեկավարներին, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան