Ծախսերի կրճատմանը կարելի է վերագրել ավելի շատ բացասական ազդեցություն, քան դրական. Ա. Ջանջուղազյան
«Կառավարությունն այդպիսի նպատակադրում ունի, ունեցել է միշտ, հավանաբար, ունենալու են բոլոր երկրների կառավարությունները՝ կառավարման ապարատի կամ վարչական ծախսերի բեռի նվազեցում, որը հնարավորություն կտա միջոցներ ազատել և ուղղել այլ ուղղություններով, ավելի շատ ներդրումային»,- Ազգային ժողովում «ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին, թե կառավարությունը հայտարարել էր պետական կառավարման համակարգում միջոցների խնայողությունների ռեժիմի, ծախսերի կրճատման մասին, այդ մասով ի՞նչ արդյունքներ կան, ի՞նչ արդյունավետությամբ են այդ միջոցներն օգտագործվել:
Ա. Ջանջուղազյանը նաև նշեց. «Երկուսն էլ տեղ ունեն՝ և խնայողությունը, և կրճատումը: Կրճատումը մի փոքր չի բխում նպատակադրումից, որովհետև կրճատումն ինքնանպատակ կլինի, եթե արդյունավետության բարձրացմանը միտված չէ: Պետք է ձգտել հասնել այն արդյունքին, ինչին նախանշված են ծրագրերի կանխատեսումների ժամանակ՝ ավելի խնայողական, քիչ ռեսուրսներով, բայց դա միշտ չէ, որ նշանակում է, որ ծախսի կրճատումը նպատակ է: Ընդհանուր առմամբ, ծախսերի կրճատմանը կարելի է վերագրել ավելի շատ բացասական ազդեցություն, քան դրական»:
Ինչ վերաբերում է թվային տեսակետից ցուցանիշներին, նրա խոսքով, ուղղակի վերաբաշխումների ճանապարհով ուղղվել են ավելի արդյունավետ ծախսերի ֆինանսավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան