Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը
Հայաստանում Beeline-ը «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի անցկացման մասին: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 14-16-ը Գեղարքունիքի մարզում՝ Շորժա գյուղին հարակից «Վիշապ» լողափում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, փառատոնի ընթացքում հանդես կգան ինչպես հայ, այնպես էլ երկու տասնյակից ավելի այլազգի անվանի և սկսնակ հեղինակ-կատարողներ (Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից)։
Փառատոնն ընթանալու է 2 փուլով։ Նախընտրական փուլի ժամանակ կլինեն լսումներ, և ընտրված 10 մասնակիցները կանցնեն եզրափակիչ։ Եզրափակիչ փուլը, որի ընթացքում տեղի կունենա հեղինակային երգի եռօրյա համերգաշար, կանցկացվի Սևանի ափին։ Փառատոնի ավարտին կհանձնվեն հավաստագրեր, շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ, ինչպես նաև տեղի կունենա մեծ գալա համերգ։ Այս տարի ժյուրին գլխավորում է երգահան Էդուարդ Զորիկյանը, ժյուրիի անդամներն են հեղինակ-կատարողներ Արմինե Հայրապետյանը և Սարգիս Շիբոյանը։
«Արդեն երկրորդ տարին է ինչ Beeline-ը մեծ սիրով աջակցում է այս փառատոնի ացնկացմանը, որը ոչ միայն նպաստում է հեղինակային երգի տարածմանը, այլ նաև տոն է պարգևում հեղինակային երգի սիրահարներին։ «Հուսո առագաստը», որն այս տարի դուրս է եկել Հայաստանի սահմաններից, թույլ է տալիս հայտնաբերել տաղանդավոր սկսնակ հեղինակ-կատարողների, խթանել նրանց ստեղծագործական գործունեությունը և նոր հեռանկարներ բացել նրանց առջև։ Բացի այդ, այն առանձնահատուկ մշակութային միջավայր է ստեղծում երկրում և օգնում է կյանքը փոխել դեպի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Այս 3 տարիների ընթացքում «Հուսո առագաստը» հասցրել է իր շուրջը համախմբել ոչ միայն բազմաթիվ նորահայտ ու տաղանդավոր ստեղծագործողների, այլև հեղինակային երգի հարյուրավոր սիրահարների։ Հայտատուների պակաս բնավ չի զգացվում, հանդիսատեսն էլ սպասում է փառատոնին։ Իսկ «Հուսո առագաստ-2017»-ը նոր հորիզոն է փառատոնի պատմության մեջ, քանի որ միջազգային սահմաններ է ներառում», - ասել է ժյուրին նախագահող Էդուարդ Զորիկյանը։
Փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 7-ը լրացնել առցանց հայտը և [email protected] հասցեին ուղարկել հեղինակային մեկ երգ (mp3 ձևաչափով), դրա տեքստը և մեկ լուսանկար։ Պարտադիր է, որ հայտատուն ներկայացնի ի՛ր հեղինակային երգը և անձամբ հանդես գա կիթառի կատարմամբ։
Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը Հայաստանում:
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի աջակցությամբ տեղի կունենա «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի երևանյան գալա համերգը
- Beeline-ի աջակցությամբ կայացել է «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնը
- Մեկնարկում է «Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի համահայկական երկրորդ փառատոնը
- «Հուսո Առագաստ». Հեղինակ կատարողները հավաքվելու են Դիլիջանում
- «Հուսո առագաստ» հիմնադրամի տնօրեն. «Նոր խորհրդարանում թող ավելի շատ մտավորական լինի»