Էրդողանը սպառնացել է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսել
Եթե Թուրքիայի սահմանները նորից վտանգվեն, ապա Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում կարող է «Եփրատի վահան» գործողության նման ևս մեկ լայնամասշտաբ ռազմական գործողություն իրականացնել:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ռուսական «Известия» թերթին տված հարցազրույցի ընթացքում:
Էրդողանը հերթական անգամ կրկնել է այն միտքը, որ իրենք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերը պետություն ստեղծեն: Վերջինս կանխելու համար Թուրքիան նույնիսկ կարող է իր վերահսկողության տակ վերցնել սիրիական Մանբիչ և Ռաքքա քաղաքները:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ իրենք նախկինում պատրաստ էին Մանբիչ և Ռաքքա քաղաքներում օպերացիա իրականացնել, սակայն ԱՄՆ-ն համապատասխան օգնություն չհայտնեց թուրքական ուժերին:
Աղբյուրը նշում է, որ այժմ Մանբիչը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի , իսկ Ռաքքա քաղաքը՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողութան տակ:
Պաշտոնական Անկարան քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն:
Աղբյուրը նշում է, որ Էրդողանի վերոնշյալ խոսքերը մեծ անհանգստություն են առաջացրել Մոսկվայում և Վաշինգտոնում:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
- Բարզանին հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու
- Էրդողանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն
- Իրաքյան անկախ Քուրդիաստանն, անկասկած, մի օր կստեղծվի, միայն ժամանակ է հարկավոր. թուրքագետ
- Թուրքիան դադարեցնում է «Եփրատի վահան» գործողությունը
- «Եփրատի վահան»-ի շրջանակներում սիրիական ևս 6 բնակավայր է ազատագրել