«Ամառային» ավանդ՝ Կոնվերս Բանկում
Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, առաջարկում է մինչև սեպտեմբերի մեկը Բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով, 12 ամիս ժամկետով «Ամառային» ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած հնարավորություններից: Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10%, իսկ Ինտերնետ բանկինգ համակարգով ներդրման դեպքում՝ 10.5%: Ըստ որում, ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ավանդի ներդրման պահին:
«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերում անհատական պահատուփերի ծառայություն կտրամադրվի ստանդարտ սակագնից 50%-ով նվազեցված սակագնով, ինչպես նաև ներդրված ավանդի գումարի մինչև եռապատիկի չափով վարկային քարտ ստանալու հնարավորություն կընձեռվի »,- տեղեկացնում են Բակից:
Վարկային սահմանաչափը տրամադրվելու է 0 % տարեկան դրույքաչափով, առավելագույնը 15 ամիս մարման ժամկետով, որից 3 ամիսը արտոնյալ ժամանակահատվածն է: Դա նշանակում է, որ վարկի մարումը սկսվելու է վարկավորման չորրորդ ամսից:
Վարկային սահմանաչափը հնարավոր է օգտագործել ամառային հանգստի կազմակերպման համար՝ ConverseQvota ակցիայի շրջանակներում՝ Բանկի գործընկերների ցանցում:
«Սա Կոնվերս Բանկի հերթական շահավետ առաջարկն է, որն ավանդատուներին հնարավորություն կտա եկամուտ ստանալ խնայողությունների հաշվին, և, զուգահեռաբար, օգտվելով վարկավորումից, ամառային հանգիստը անցկացնել լավագույն պայմաններում»,- նշում են Բանկում:
«Ամառային» ավանդի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ConverseQvota ակցիայի մանրամասներին և գործընկերային ցանցին՝ հետևյալ հղմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը սկսել է համագործակցությունը Armhotels.am հարթակի հետ
- Շահավետ առաջարկներ՝ Կոնվերս Բանկից
- Կոնվերս Բանկի Գլխամասային գրասենյակում բացվել է Էռնեկյան դպրոցի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը
- Կոնվերս Բանկ. Էռնեկյան դպրոցի սաներին կաջակցենք նաև դպրոցն ավարտելուց հետո
- «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել են Նասդաք Օէմէքս Արմենիայում
- Գերմանական երաժշտության երեկո՝ Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ
- Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն ավարտել է դոլարային պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը գործարկել է ակցիա՝ բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով
- Կոնվերս Բանկը հայտարարում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիայի մասին
- Սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը
- Կոնվերս Բանկը՝ «Արգենտինական գինու շաբաթ»-ի գործընկեր
- Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից
- Կոնվերս Բանկը գործարկում է նոր՝ «ConverseQvota» ծառայությունը
- Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր
- Կոնվերս Բանկն արժանացել է միջազգային մրցանակի