ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կօգնի ՍԱՊԾ-ին
Սանիտարական և ֆիտոսանիտարական վերահսկողությունը շարունակում է մնալ ռազմավարական կարևորության խնդիր Հայաստանի համար։ Ոլորտում տարիների փորձ ունեցող ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը փորձում է աջակցել Հայաստանին՝ բարելավելու ռիսկերի գնահատման կարողությունը և մշակելու դրանց հիման վրա պետական վերահսկողության և զննման ծրագրեր։
Այդ նպատակով՝ որպես աջակցության առաջին քայլ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն այսօր կազմակերպել էր աշխատաժողով Սննդի անվտանգության պետական ծառայության, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների և կառույցների աշխատակիցների համար՝ ներկայացնելով սննդամթերքի վերահսկողության և ռիսկերի վերլուծության ոլորտներում կիրառվող ժամանակակից միջոցները։
Panorama.am-ի հետ զրույցում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության սննդի անվտանգության և որակի մասնագետ Մերի Քենին նշեց, որ կազմակերպությունն այստեղ հանդես է գալիս որպես ՀՀ կառավարության գործընկեր, որևէ ստուգում կամ վերահսկողություն չի իրականացրել, այլ փորձում է օժանդակել։
«ՍԱՊԾ հետ մեկտեղ փորձում ենք վերանայել ռիսկերի գնահատման համակարգը, ինչպես են նրանք կայացնում որոշումներ այս ոլորտում՝ հիմնվելով արդեն փաստացի տվյալների վրա։ ՍԱՊԾ-ն հիմա փորձում է ներդնել ավելի ժամանակակից միջոցներ, որոնք հիմնված են ռիսկերի կառավարման վրա, փորձում են տարանջատել տրանց տեսակները՝ ուշադրություն դարձնելով սննդամթերքի տարբեր ճյուղերին, այնտեղ որտեղ կան քիմիական, մակրոբիոլոգիական աղտոտիչներ։ Արդեն գոյություն ունի պլան, ըստ որի ծառայությունը փորձում է աշխատանքներ իրականցնել»,- նշեց նա։
Մասնագետի խոսքով՝ մոտեցումը կիրառվելու է ինչպես տեղական, այնպես էլ ներկրվող ապրանքների նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Բաց նամակ. «ՍԱՊԾ պետը փորձում է ստեղծել սննդամթերքի փորձաքննության մոնոպոլիա»
- Անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով
- Հավանության են արժանացել պետական 3 տեսչության՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան