Սիրիա զորք կամ զինծառայողներ ուղարկելու հարց չի քննարկվել. Վիգեն Սարգսյան
Բացի հումանիտար օգնությունից, Սիրիա լրացուցիչ ուժեր ուղարկվելու հարց չի քննարկվել: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգում ընդունված որոշումները գաղտնի են, և ես ավելին հրապարակել, քան եղել է մամուլի հաղորդագրության մեջ, չեմ կարող: Այդուհանդերձ, կարող եմ ասել, որ առավել ևս այնտեղ զորք ուղարկելու կամ զինծառայողներ ուղարկելու հարց Անվտանգության խորհրդի նիստում չի քննարկվել»,- նշեց նախարարը:
Վիգեն Սարգսյանը չբացառեց առհասարակ նման հարցի քննարկումը:
«Ես չեմ բացառում, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ մենք՝ որպես պետություն, ցանկություն ունենանք մասնակցել այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Իհարկե, խոսքը չի գնում այդ գործողություններին ժամկետային զինծառայողներով մասնակցելու մասին»,- նշեց նախարարը:
Այդուհանդերձ, նախարարն ասաց՝ չի ակնկալում, որ առաջիկայում նման որոշում կայացվի:
Հարակից հրապարակումներ`
- Նորակոչիկները կսնվեն զինվորական հավաքակայանում, կստանան սննդի փաթեթներ
- Ամռանը զորացրվող յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասում առկա խնդիրների շուրջ հարցումներ
- Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 հոգու. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանը համոզված է՝ լայնամասշտաբ պատերազմով ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել
- Մուրացանի հոսպիտալի պետի փոփոխության պատճառը մտահոգություններն էին. Նախարար
- «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական եմ դիտում»
- Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ. Վիգեն Սարգսյան
- Կա ծրագիր բանակի ավտոպարկի թարմացման համար
- Մինչև տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան