Արթուր Դավթյան. Հանցանք կատարած դատախազը կձերբակալվի
«Կոռուպցիայի գոյությունը ոչ միայն իրավական հետևանքներ է ունենալու, դրա վկայությունը տեսաք վերջին դեպքում՝ իմ որոշմամբ ձերբակալվեց դատախազ, և դրա մասին քաջ գիտի ցանկացած դատախազ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով, բացառել, որ 337 դատախազից ոչ ոք այսօր, երեկ, տասը օր առաջ ներգրավված չի եղել որևէ կոռուպցիոն գործընթացի մեջ, դժվար է, բայց մի բան ակնհայտ է. «Եթե պարզ դարձավ այդպիսի իրավիճակ, եթե դրա վերաբերյալ եղավ համապատասխան հաղորդում, այս իրավիճակում վերաբերմունքը լինելու է մի քանի անգամ ավելի խիստ»:
Հարցին, թե ունե՞ք համապատասխան ստուգման մեխանիզմներ, քանի որ քաղաքացին երբեմն չի համարձակվում հաղորդում տալ կոռուպցիայի մասին, նա նշեց՝ ունեն։
«Ստորադաս դատախազների կայացրած համապատասխան ակտերը ստուգվում են վերադաս դատախազների կողմից: Նույնիսկ եթե չլինեն համապատասխան հաղորդումներ, որոշումների օրինականությունը ստուգելիս, եթե հայտնաբերում ենք խախտումներ, բնականաբար, խախտումների համաչափությամբ հետևանքներ են առաջանում»,- ասաց Ա. Դավթյանը:
Գլխավոր դատախազի խոսքով, հանցանք կատարած դատախազը կձերբակալվի, բարեխիղճ ծառայող դատախազն անպայման կխրախուսվի, ինչն անհրաժեշտ պայման է վաղվա ավելի արդյունավետ աշխատանքն ապահովելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գեղարքունիքի մարզի դատախազի և դատավորների դեմ քրգործը Կոստանյանի ցուցումով է հարուցվել. «Ժողովուրդ»
- Կալանավորվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազը. ՀՔԾ
- Ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի դատախազը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան