Նորակոչիկները կսնվեն զինվորական հավաքակայանում, կստանան սննդի փաթեթներ
Հուլիսի 1-ին մեկնարկող ամառային զորակոչին ևս կկիրառվեն նորամուծություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ օրեր առաջ անցկացվել է միջգերատեսչական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ժամանակ տրվել են մի շարք հանձնարարականներ:
Ըստ նախարարի՝ նախազորակոչային ընդհանուր վիճակը բավարար մակարդակում է: «Մենք մատնանշել ենք մի շարք խնդիրներ, որոնք կարիք ունեն համակարգային լուծման և արդեն մի շարք գործընթացներ մեկնարկել են: Սեպտեմբեր-հոկտեմբերին հանրությանը կիրազեկենք զինկոմիսարիատների ընդհանուր համակարգի բարեփոխումների մասին, ինչն ուղիղ կապ ունի զորակոչի կազմակերպման գործընթացի և արդյունավետության հետ»,- ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ պաշտպանության նախարարության, հասարակության համար կարևոր է ամառային զորակոչի արդար և արդյունավետ անցկացումը: Ուստի նախարարը հորդորեց քաղաքացիներին չափազանց հետևողական լինել ու իրականացնել քաղաքացիական վերահսկողություն։
«Խնդրում եմ մեր հանրությանը շատ հետևողական լինել զորակոչի ընթացքին: Կարծում եմ՝ ոչ պակաս կարևոր է քաղաքացիական հանրության ներգրավումը դրա արդար անցկացման գործում: Եթե հայտնի են զորակոչի հետ կապված խախտումներ, այդ մասին հայտնեք, տեղեկացրեք մեզ 1-28 թեժ գծի միջոցով: Ուզում եմ վստահեցնել՝ մենք ամեն ինչ անելու ենք, որ գործընթացն անցնի թափանցիկ և արդար»,- ընդգծեց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ հուլիսի 1-ին անձամբ է այցելելու կենտրոնական հավաքակայան:
Ինչ վերաբերում է նորամուծություններին, ապա նախարարն ասաց, որ ինչպես ձմեռային զորակոչին, ամառայինին ևս ևս լինելու է նորամուծություն:
«Եթե նախորդի դեպքում նորակոչիկները հանդերձավորվում էին անմիջապես կենտրոնական հավաքակայանում, ապա այս անգամ հավաքակայան ժամանելուն պես նրանք կանցնեն բանակային սնունդին։ Այլևս տնից սնունդ բերելու կարիք չի լինի, նույնիսկ թույլ չի տրվելու, քանի որ եղանակային պայմանների, մասնավորապես, շոգի հետ կապված այդ սնունդը կարող է խնդիրներ առաջացնել: Նորակոչիկներին հավաքակայանից մինչև զորամաս կապահովենք սննդի փաթեթներով»,- հայտնեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ամռանը զորացրվող յուրաքանչյուր զինվորի հետ կանցկացվեն զորամասում առկա խնդիրների շուրջ հարցումներ
- Մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 հոգու. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյանը համոզված է՝ լայնամասշտաբ պատերազմով ԼՂ հակամարտությունը չի կարող լուծվել
- Մուրացանի հոսպիտալի պետի փոփոխության պատճառը մտահոգություններն էին. Նախարար
- «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական եմ դիտում»
- Վերջին 10 օրվա ընթացքում ադրբեջանական կողմն ունի 8 զոհ. Վիգեն Սարգսյան
- Կա ծրագիր բանակի ավտոպարկի թարմացման համար
- Մինչև տարեվերջ կլուծվի զոհված զինծառայողների անօթևան ընտանիքների բնակարանով ապահովելու հարցը. Նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին