Փաստաբաններին խուզարկելն անթույլատրելի է. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով փաստաբանների այն դժգոհությանը, որ իրենց խուզարկում են՝ ասաց, որ քննարկման ընթացակարգ է իրականացվում:
«Այդ առումով պարզաբանումներ են պահանջվել դատական դեպարտամենտից կապված զննություն, խուզարկություն այդ հասկացությունների հետ: Մեկ բան հստակ է՝ անձնական խուզարկության ենթարկել փաստաբանին անմիջականորեն պարտականությունները կատարելիս անթույլատրելի է: Ամբողջ խնդիրն այն է, և փաստաբանները նույնպես նշում են, թե որն է այդ զննության, խուզարկության տարբերակումը: Ինձ համար խորքային խնդիրն այն է, որ այս պրակտիկայի արդյունքում խախտվում են վստահորդների իրավունքները, սա է այստեղ հիմնարարը, որ անձը զրկվում է իրավաբանական օգնության իրավունքից»,- նշեց Արման Թաթոյանը:
Ըստ նրա՝ օրենքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում պրոցեսը ավարտելուց հետո քայլեր կձեռնարկվեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ի՞նչ տարբերություն պայուսակը խուզարկելու և զննության ենթարկելու մեջ
- Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ոստիկանության պետին
- Փաստաբան Պապիկյանը լքեց դատական նիստերի դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին