Կարայան. Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառության տեմպերը գոհացուցիչ չեն
«Թեև Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունը աճում է, սակայն տեմպերը գոհացուցիչ չեն, և կա դեռ չիրացված լուրջ ներուժ»,-այս մասին ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը Երևանում Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Նախարարները հաստատել են, որ երկրներից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ ուժեղ կողմեր և մրցակցային առավելություններ, որոնց գրագետ համադրմամբ կարող են արդյունավետ համատեղ ծրագրեր իրականացվել:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ քաղաքական որևէ տարաձայնության բացակայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է բոլոր ջանքերն ուղղել առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրներում գործունեություն ծավալող հայ և վրացի գործարարների խնդիրներով՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով:
Նախարարներ Կարայանը և Գախարիան քննարկել են ազատ տնտեսական գոտիների գործունեությունը Հայաստանում և Վրաստանում: Սուրեն Կարայանը գործընկերոջը տեղեկացրել է, որ Սյունիքի ազատ տնտեսական գոտում սկսվել են շինարարական աշխատաքները և հրավիրել է վրացական բիզնեսին գործունեություն ծավալելու Իրանին սահմանակից ԱՏԳ-ում: Գ. Գախարիան նշել է, որ այս ուղերձը կհասցնեն վրացի գործարարներին:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին։ Քննարկվել են երկկողմ զբոսաշրջության զարգացման հնարավորությունները և միասնական տարածաշրջանային զբոսաշրջային ծրագրերի իրականացումը, որը կմշակվի ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի և Վրաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյան. Առաջարկում ենք դիտարկել հնդկական ընկերությունների ներգրավվումը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում
- Սյունիքի ազատ տնտեսական գոտու գործունեությամբ ակնկալվում է 350-400 միլիոն դոլարի ներդրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան