«VivaStart»-ը՝ սպասարկման մշակույթ ձևավորող կրթական ծրագիր
ՎիվաՍել-ՄՏՍ-ում հավաստագրեր են ստացել «VivaStart» ծրագրի այս տարվա առաջին շրջանավարտները: Բարձրակարգ սպասարկումը համարելով որակի կարևոր ցուցիչ՝ ընկերությունը վաճառքի և բաժանորդների սպասարկման հատվածում մասնագիտանալու մեկնարկային հնարավորություն է տվել տարբեր բուհերի ուսանողներից ձևավորված հերթական խմբին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ 21 ուսանող նախ մասնակցել է տեսական դասընթացների, ապա՝ երկամսյա ժամանակահատվածում մասնագիտական հմտություններն ու ստացած գիտելիքներն ամրապնդել է մայրաքաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գործող սպասարկման կենտրոններում:
«VivaStart»-ն իրականացվում է 2015 թվականից: Կարևոր համարելով բաժանորդների գոհունակությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրթական այս ծրագրով մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ է փոխանցել 124 ուսանողի: Մասնակիցները ձեռք են բերել բաժանորդների հետ արդյունավետ հաղորդակցության հմտություններ, ուսումնասիրել ընկերության առաջարկած ապրանքատեսակներն ու ծառայությունները և տիրապետել դրանք առաջարկելու՝ մարքեթինգային գործքիների կիրառման ճկունությանը: Ծրագիրն առանձնահատուկ է՝ ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզային ներգրավվածություն ապահովելու առումով:
«Անկախ աշխատավայրից կամ զբաղեցրած պաշտոնից՝ յուրաքանչյուրը պետք է հիշի, որ հաղորդակցությունը մարդկային հարաբերությունների բանալին է: Որքան քաղաքակիրթ լինեն դրանք, այնքան կշահեն կողմերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում գործում է կառավարման այդ մոդելը. աշխատանքային շփման հիմքում կա հարգանք և աջակցելու պատրաստակամություն: Այս ժամանակահատվածում ձեզ փոխանցված գիտելիքներն ու փորձը կարևոր են՝ հետագայում նույն արժեհամակարգով առաջորդվելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«VivaStart»-ի հերթական շրջանավարտները գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են ծրագրից իրենց տպավորությունները, մոտեցումներն ու ստացած գիտելիքների կարևորությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջնորդվելով պատասխանատու գործարար մշակույթով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի քան 12 տարի համագործակցում է տարբեր բուհերի հետ՝ ուսանողությանը փոխանցելով իր փորձն ու նրանց հասանելի դարձնելով զարգացման հնարավորություններից լավագույնը: Տարբեր ժամանակահատվածներում «VivaStart»-ի շրջանավարտներից 12-ն աշխատանքի են անցել ընկերությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան