Լևոն Արոնյանը մասնակցում է Grand Chess Tour-ի Լյովենի փուլին
Լևոն Արոնյանը հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բելգիայի Լյովեն քաղաքում կմասնակցի Grand Chess Tour-ի Լյովենի փուլին: Տասը գրոսմայստեր կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնային շախմատի երկու շրջան:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիան ներկայացրել է մասնակիցների կազմը. Լևոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ուեսլի Սո (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Նիդեռլանդներ), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան), Բաադուր Ջոբավա (Վրաստան):
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի երկրորդ փուլին
- Լևոն Արոնյանը՝ «Norway Chess»-ի հաղթող
- Լևոն Արոնյանը հաղթել է Սերգեյ Կարյակինին
- Norway Chess-ում տարած հաղթանակների շնորհիվ Լևոն Արոնյանը բարձրացնում է իր անհատական վարկանիշը