ՌԴ-ի կողմից կոռեկտ չէ Թուրքիային զենք մատակարարել. Ալեքսանդր Բոժկո
Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի կողմից առնվազն կոռեկտ չէ, երբ այդ երկրի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարում է Թուրքիային զենք մատակարարելու հնարավորության մասին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։
«Վերջիվերջո Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և պետք է որոշ չափով հաշվի առնի հայկական կողմի մտահոգությունները, իրադարձությունների հնարավոր զարգացումը։ Իհարկե, Ռուսաստանի այս դիրքորոշմանը Հայաստանի մոտեցումը Հայաստանի ներքին գործն է։ Ձեր պետությունն ունի համապատասխան մարմիններ, որոնք կարող են հստակ վերաբերմունք ցուցաբերել կամ գնահատական տալ Թուրքիային զենք վաճառելու հնարավորությանը»,- ընդգծեց արտակարգ և լիազոր դեսպանը։
Հարցին՝ ավելի վտանգավոր է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի՞ն, թե Թուրքիային զենք մատակարարելը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ վտանգը հավասարազոր է։
«Բայց այստեղ մի գործոն կա. քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ապա միանշանակ է, որ այդ կառույցը հսկում է զենքի օգտագործումը։ Իհարկե, միշտ չէ, որ Թուրքիան հաշվի է նստում հյուսիսատլանտյան դաշինքի կարծիքի հետ»,- ասաց Ալեքսանդր Բոժկոն։
Դեսպանի խոսքով, Ռուսաստանը շահեր ունի ամենատարբեր տարածաշրջաններում և ակտիվորեն հետևում է քաղաքական իրադարձությունների զարգացմանը։ Բացառություն չէ նաև Իրաքյան Քուրդիստանի՝ աշնանը սպասվելիք հանրաքվեին ուշի ուշով հետևելը։
«Քանի որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներր են, ապա չեմ բացառում, որ քրդական հարցի առնչությամբ երկկողմ բանակցություններ անցկացվեն»,- ամփոփեց Ալեքսանդր Բոժկոն։
Հարակից հրապարակումներ`
- Շավարշ Քոչարյան. Ռուսաստանից ավելորդ սպասելիքներ պետք է չունենանք
- «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական եմ դիտում»
- Հայաստանը Ռուսաստանի առջև պետք է նոր պայմաններ դնի, որպեսզի իր անվտանգությունը չտուժի. քաղաքագետ
- Ռագոզինը խոչընդոտներ չի տեսնում Թուրքիային զենք մատակարարելու հարցում
- Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
- Բարզանին հայտարարել է, որ Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն այլևս չի հետաձգվելու
- Էրդողանը դատապարտել է Իրաքյան Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեն
- Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են համատեղ զենք արտադրելու շուրջ
- Նաումկինը՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի մասին
- Ստորագրվել է ՀՀ և ՌԴ Զինված ուժերի միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը
- Որպես ոչ թանկարժեք զենքի արտահանող, Ռուսաստանը հետաքրքիր է և Ադրբեջանի, և Իրանի համար. Ռոգոզին
- Քոքոբելյան. Ռուսաստանը պետք է խզի Ադրբեջանի հետ զենքի մատակարարման պայմանագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին