Երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ և երկու բրոնզ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Դորտմունդում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ, նվաճել է մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ:
Վերջին օրը 120 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը եզրափակիչ գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդամին Դիբիրովին և արժանացել արծաթե մեդալի:
Ավելի վաղ, 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ պարտության էր մատնել մոլդովացի Լեոնիդ Կոլեսնիկին:
Բրոնզե մեդալ նվաճել էր նաև 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն
- Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները վաղը կմեկնեն Թբիլիսի
- Հունահռոմեական ոճի ուժեղագույնների շարքում ընդգրկվել է 12 հայազգի ըմբիշ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան