«Այդ երթուղու տիրոջն ու վարորդին պիտի պարտադրեք առնվազն ՄԱՐԴ լինել». Բախշյանի նամակը քաղաքապետին
«ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է ուղել Երևանի քաղաքապետ
Տարոն Մարգարյանին` հ.12 երթուղայինի վարորդի հետ կապված միջադեպի առնչությամբ։
«Հարգելի՛ պարոն Մարգարյան,
Երեկ կեսգիշերին ՖԲ-ով նամակ եմ ստանում երևանցի Հասմիկ Սողոմոնյանից, ում վրդովմունքն ու զայրույթը փոխանցվել է ինձ և հույս ունեմ, որ այն կփոխանցվի նաև Ձեզ:
Քաղաքացու գրածը մեջբերում եմ բառացիորեն. «Բարի կեսգիշեր, տիկին Անահիտ, այսօր կրկին դիմում եմ ձեզ ու այս պահին համոզվեցի, որ անելանելի վիճակում զանգահարում եմ 911, իսկ վրդովված վիճակում հիշում եմ ձեզ: Աղջիկս այսօր թոռնիկիս հետ հաշմանդամի սայլակով մոտեցել է հ.12 երթուղին սպասարկող 1337 համարի երթուղայինին ու փորձել է բարձրանալ: Թոռնիկս վերականգնողական կուրսերի է գնում: Սայլակով տանում ենք կանգառ, որն ի դեպ, վերջին կանգառից ենք նստում, երբ երթուղայինը կիսադատարկ է ու սայլակով դիմավորում ենք: Վարորդը քշել ու հեռացել է գոռալով՝ կարող ա՞ էսի ձեզ համար բեռնատար ա: Ուզում եմ կոկորդով մեկ գոռալ, որ ոչ մեկ ապահովագրված չէ հաշմանդամի սայլակին հայտնվելուց: Քաղաքը հաշմանդամներին մատչլի դարձնլեու գործընթացի ճանապարհին պատկան մարմինները ոնց են լուծելու հաշմանդամների անարգել տեղաշարժվելու հարցը, եթե չեն կարողանում բարեկիրթ վարորդներ ունենալ»:
Կարծում եմ Դուք նույնպես տեղը տեղին վրդովվեցիք, որովհետև քաղաքում տրանսպորտի վիճակի պատասխանատուն Դուք եք ու վստահ եմ, որ այդ երթուղու տիրոջն ու վարորդին պիտի պարտադրեք առնվազն ՄԱՐԴ լինել, իսկ թե ինչպես կպատժեք այդ վարորդին՝ չգիտեմ, բայց արժեր նրան գտնել և նրանից պահանջել հրապարակավ ներողություն խնդրել Հասմիկ Սողոմոնյանի աղջկանից ու հաշմանդամ երեխայից, որ այլևս երբե՛ք և ոչ մեկի հետ նման կերպ չվարվի:
Կանխավ շնորհակալություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան