Շավարշ Քոչարյան. Երբ կրակում են, ո՞նց կարելի է բանակցային գործընթացում առաջ գնալ
«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մեր հարևան հակառակորդի ամենաարկածախնդրային քայլերին»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա այսօր օրենսդիր մարմնի անդամներին ներկայացնում էր նախարարության՝ նախորդ տարվա կատարողականը:
Անդրադառնալով բանակցային գործընթացի ու առաջիկա հնարավոր հանդիպումների վերաբերյալ հարցերին, Շավարշ Քոչարյանն ասաց. «Բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ: Եթե այդ մթնոլորտը չկա, չի կարող բանակցային գործընթացում լինել առաջընթաց: Երբ կրակում են, երբ սադրանքներ են կազմակերպում, ո՞նց կարելի է բանակցային սեղանի շուրջ առաջ գնալ»:
Փոխնախարարը նշեց, պատահական չեն անընդհատ հնչող հայտարարությունները, որ Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում ստանձնած պարտավորությունները Ադրբեջանը պետք է կյանքի կոչի:
Հարակից հրապարակումներ`
- Համանախագահներից էական ակնկալիքներ մենք չենք կարող ունենալ. քաղաքագետ
- Քաղաքագետ. Մինսկի խմբի հայտարարարությունը, մեղմ ասած, հիասթափեցնող էր
- Համանախագահները անհանգստություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների վերաբերյալ
- Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները. Նալբանդյան