Շուկան է այսօր որոշում ծիրանի գինը. Իգնատի Առաքելյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ծիրանի մթերման գնին, մասնավորապես, գյուղացիների բողոքին՝ ասաց, որ այսօր շուկայական հարաբերություններ են, շուկան է որոշում ապրանքի գինը:
«Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են և կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը, շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել գինը, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա որևէ օրենքի հստակ խախտում»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք ճիշտ են այն հրապարակումները, որ արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են գինը, նախարարը նշեց, որ դրա համար կա հակամրցակցային կոմիտե, որին կարող են դիմել:
«Կոմիտեն է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող, դա իրենց գործառույթն է: Իմ կարծիքով` անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է: Երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի, ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ գինը կնվազեր»,- ընդգծեց Իգնատի Առաքելյանը:
Մանրամասները՝ տեսնայութում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են