Խանդոյանի պաշտպանը հաղորդում կներկայացնի դատախազություն
«Ես երեկ ուշ երեկոյան հանդիպել եմ իմ պաշտպանյալի՝ Արարատ Խանդոյանի հետ: Նա շատ վատ վիճակում էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատարարեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանի խոսքով, Խանդոյանն իրեն պատմել է, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ենթարկվել է ծեծի, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Գագիկ Եղիազարյանը ևս:
«Դաժան ծեծի նրանք ենթարկվել են ոստիկանության կողմից, մոտավորապես 15-20 ոստիկան հարձակվել ու հարվածել են, իմ պաշտպանյալի աչքին, գլխի հատվածում, ողնաշարի հատվածում, ոտքերի վրա կային վնասվածքներ, աչքը կապտած էր: Առանձնապես դաժան հարվածներ են եղել գլխի շրջանում»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ սահմանը պաշտպանելիս Արարատ Խանդոյանը ձեռք է բերել առողջական խնդիրներ և կարծիք հայտնեց, որ այդ մասին շատ լավ իմանալով ոստիկանությունը որոշել է, թե մարմնի որ մասերին հարվածի. «Այս ամենը տեղի է ունենում դատարանում, որտեղ քաղաքացիները փնտրում են արդարադատություն»:
Ղարագյոզյանն ասաց, որ այսօր հաղորդում է ներկայացնելու հանցագործության մասին: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եզրակացություն է կազմվել բժշկի կողմից:
«Պետք է դիմենք գլխավոր դատախազություն, բայց համոզված եմ, որ խոշտանգման մասով արդյունավետ քննություն չի իրականացվելու, դիմելու ենք Եվրոպական դատարան: Ակնհայտ է, որ սա իրականացվում է իշխանությունների պատվերով, սա հետընթաց է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դատարանի նկուղային հարկում ծեծի է ենթարկվել Արայիկ Խանդոյանը. Փաստաբան
- Փաստաբան Լուսինե Սահակյանը ՄԻՊ-ի աշխատակիցներին տեղեկացրել է ոստիկանի՝ իրեն հարվածելու մասին
- Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ոստիկանության պետին
- Փաստաբան Պապիկյանը լքեց դատական նիստերի դահլիճը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին